Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/206

Այս էջը հաստատված է

Եվ հիշիր բոցե պահուն,
Երբ սիրուց մեռնես,
Գիշերն երգող ու հնչուն.
Խոսքերը մեր հեզ:

Դու իմ հեռու֊հեռավոր
Նանի՜կ ու օրոր,
Ե՜րգ է, մի ե՛րգ մենավոր
Իմ սերը բոլոր…