Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/207

Այս էջը հաստատված է

ՄԵՆՈԻԹՅՈԻՆ

Նահանջի՜ր, որպես ծով, ցերեկի սնամեջ, ընդունայն խռովում.
Մենոլթյո՛ւն, կանգնիր լուռ, լուսնի պես լուռ կանգնիր և իմ ժամը
հսկիր.

Լսում եմ` տեղատու ջրերում քարերն են, քարերն են որոտում.
Տեսնում եմ` մայրմուտի կաս֊կարմիր մշուշն է ծխանում ցանուցիր։

Մերթ ալմաս թագերով շողշողուն, մերթ ծաղկե պսակով լուսեղեն,
Մերթ հարճի հագուստով խղճալի, մերթ ծիրան֊ծածկոցով
թագուհու,

Մերթ խնդուն հողմի պես գարնային, մերթ անհուն տանջանքից
հոգնադեմ —

Դառնում են խմբովին, օրորվում, դառնում են այն կույսերը
հեռու...

Ձեր հայացքը գգվող է նորից, ձեր քայլվածքը նորից օրորուն,
Ուրեմն նո՛ւյնն եմ ես, եթե ինձ, եթե ետ է դառնում աշխարհն այն.
Մոտեցե՛ք, ես չեմ մոռացել, իմ քույրեր, փոփոխուն օրերում,
Եմ քույրեր, ոչ ոքի չեմ հայտնի անուններըդ հավետ սրբազան։

Զեր քնքուշ մատնեքին կըսեղմեմ, կըսեղմեմ բիբերըս բորբոքուն,
Իմ գլուխը հոգնած կըդնեմ, կըդնեմ կրծքերին ձեր ծանոթ,
Քնքշագի՜ն, քնքշագին իմ քույրե՛ր, մանկուց եմ ընդունել ես
երդում`

Լոկ ձեզ հետ լինում եմ երջանիկ, հարազատ եմ լինում լոկ
ձեզ մոտ։

Հանդարտվում են հեռվում ու լռում ալիքներն ահավոր ու խռով,
Լուսնյակի ճաճանչներն օձեղեն խաղում են ու մարում դողդոջուն.
Ու քույրըս թեքվել է իմ վրա և հուշիկ, և հուշիկ խոսքերով
Թոթովում է անուշ ու պատմում` մեր անջատ տարիներն է հիշում։