6
ԼԻՆԵԼ ՄԵՆԱԿ
Գգվում է դեմքըս հողմը քնքուշ, Ամպերում հանգավ հուրը կարմիր, Եվ նորից ահա մեղմ ու անուշ Իջավ երեկոն, փռվեց անծիր… Չորս կողմից մութը պարզվում է ինձ Գգվանքով մեղմ ու սիրափափագ.— Վերջին վայելք իմ, վերջին իմ իղձ՝ Լինել հեռավո՜ր, լինել մենա՜կ…