Դո՛ւ, անհնազա՛նդ, ինքդ ես կոչում
Դեպ ապարանքդ ամբոխն անքուն,
Ու սև միտինգին իշխան կարգում
Կարի՛ք, Խենթությո՛ւն, Ըմբոստությո՛ւն…
Եվ գիշերն երբ լույս դահլիճներում
Պոռնկությունն է խենթ հևհևում,
Եվ բաժակներում վառ ու փրփրուն
Ցոփ վայրկյանների թույնն է եռում,
Կորացնում ես քո գերիներին,
Որ մեքենաներին այն դարձդարձիկ
Թափով մոլեգին, զարկով դյուրին
Կռեն սայրեր սուր և ցոլացիկ…
Կախարդ հայացքով, նենգամի՛տ օձ,
Կույր մոլեգնության ահեղ պահուն,
Դանակըդ թունոտ և մահախոց
Քո վրա ինքդ ես, ինքդ ես քաշում…