Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/215

Այս էջը հաստատված է

ՇՈԹԵ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ

ԸՆՁԵՆԱՎՈՐ

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Նա, որ ուժով ամենազոր հաստեց երկնի կամարն անհուն,
Շնչեց վերուստ և տվեց շունչ ամեն շնչի տիեզերքում,
Պարգևեց մեծ հողն ու տեր ենք անեզրության այս բազմագույն,
Նա է կարգում երկրում արքա ի պատկեր յուր և յուր հանգույն:

Տերըդ միակ, որ կերտեցիր կերպով հատատ ամեն մարմին,
Տո՛ւր զորություն, լե՛ր օգնական, որ տապալեմ սատանային,
Տուր խենթության սիրահարի, հուր-սեր անշեջ մինչև շիրիմ,
Տուր թողության այն աշխարհում անթվելի իմ մեղքերին:

Առյուծին է վայել վահան, նիզակ ու սուր.ահա արքադ.
Թամար-արև արքայուհի, ում այտն է լալ, ում վարսն ագաթ.
Կըհանդգնե՞մ արդյոք գովել քեզ իմ երգով, արևի հատ
Քեզ, ում նայողն, արդարապես, վայելում է շաքար ու կաթ:

Երգեն Թամար արքայուհուն, լալով արդյոք արցունք առատ,
Նրան ձոնած երգըս՝ ընտիր և ինձ թանաք լճերը սաթ,
Ու գրիչ ինձ՝ դողդոջն եղեգ. երգըս որպես սուրսայր մի խայթ
Թող լսողի սիրտը մեխվի, ճեղքե որպես տեգ մի պողպատ:

Պատվիրեց, որ գովեմ իրեն երգով անուշ ու ոլորուն,
Իր հոնքն աղեմ, թարթիչը նետ, սաթ-վարսն ու լալա իր շուրթերում: