Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/22

Այս էջը հաստատված է

16

Քո դաշույնը հրեղեն
Թող իջնի անշեղ.
Անզոր, անզեն` ես քո դեմ,
Հրեշտակ ահեղ։
Նայիր` մի՞թե, մի՞թե դեռ
Ունեմ անխոց տեղ.
Աշխարհը` բոց, ես` թիթեռ,
Հրեշտակ ահեղ։
Ու թևերով հրակեզ,
Սրտով` բոցահար —
Ապավինած միայն քեզ,
Դաշույնին քո չար։
Սուրըդ` հատու հրեղեն
Թող իջնի անշեղ.
Անզոր, անզեն` ես քո դեմ,
Հրեշտակ ահեղ…