Օրինակ, փարիսեցիները պնդում են, թե հրեշտակներ կան, իսկ սադուկեցիներն ասում են, թե չկա՛ն:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Ինձ թվում է, որ ծիծաղելի է այդպիսի բաների մասին վիճելը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Որքան չքնա՜ղ է երեկո արքայադուստր Սալոմեն:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Դուք անդադար նրան եք նայում:
Դուք շատ եք նայում նրան: Պետք չէ. մարդկանց այդպես նայել… Կարող է դժբախտություն պատահել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Այնքան չքնա՜ղ է նա այս երեկո:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Տետրաքը քնկոտ տեսք ունի:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Այո՛, նԱ քնկոտ տեսք ունի:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Նա մի բանի՛ է նայում:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Ո՞ւմ է նայում նա:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Չգիտեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Որքան գունա՜տ է արքայադուստրը: Ես երբեք նրան այդաքան գունատ չեմ տեսնել: Նա նման է սպիտակ վարդի ցոլքին, որ երերվում է արծաթյա հայելու մեջ:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Նրան չպետք է նայել: Դուք նրան շատ եք նայում:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Հերովդիադան լցրեց տետրարքի գավաթը:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Դա Հերովդիդա թագուհին է, նա՛, որի գլխին մարգարտաշար սև թագ կա, որի մազերին կապույտ փոշի է ցանած:
ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Այո, դա Հերովդիդար է: Տետրարքի կինն է դա:
ԵՐՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Տետրարքը գինի շատ է սիրում: Նա երեք տեսակ գինի է պատում-մեկը, որ Սամոթրակ կղզուց է գալիս՝ ծիրանավառ է որպես կեսարի վերարկուն:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ես կեսարին երբեք չեմ տեսել:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Մյուսը, որ Կիպրոս կղզուց է գալիս, դեղին է, որպես ոսկի:
ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ես ոսկի շատ եմ սիրում:
ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Երրորդ` Սիցիլիայի գինին է: Այդ գինին կարմիր է, որպես արյուն: