ԿԱՊԱԴՈՎԿԻԱՑԻ. Ինձ սարսափելի է թվում այդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Արքայադուստրը վեր է ելնում: Նա հեռանում է սեղանից: Սաստիկ թախծոտ է նրա դեմքը Ա՜հ, նա այստեղ է գալիս: Այո՛, նա մեզ մոտ է գալիս: Որքան գունա՜տ է նա: Ես երբեք նրան այդքան գունատ չեմ տեսել:
ՀԵՐՈՎԴԻԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Մի նայեք նրան: Ես ձեզ խնդրում եմ, որ չնայեք նրան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Նա մոլորված աղավնու է նման: Նա նման է մի նարգիզի, որ տատանվում է հողի առաջ: Նա արծաթյա ծաղկի է նման:
Մտնում է Սալոմեն
ՍԱԼՈՄԵ. Ես այտեղ չեմ մնա: Ես չեմ կարող մնալ: Ինչո՞ւ է տերարքան իր խլուրդի աչքերով, դողդոջուն արտևանունքների տակից նայում ինձ: Տարօրինակ է, որ մոր ամուսինն ինձ այդպե՛ս է նայում: Ես չգիտեմ որ դրանով ի՞նչ եմ ուզում ասել: Ո՛չ, ես այդ գիտեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ. Դուք թողիք խնջույքն ու եկաք, արքայադուստր:
ՍԱԼՈՄԵ. Որքան թա՜րմ է այստեղ օդը: Վերջապես այստեղ կարելի է շունչ քաշել: Այնտեղ, ներսը Երուսաղեմի հրեաներն են զգում իրար իրանց ծիծաղելի ծեսերի համար բարբարոսները, որ անդադար խմում է գինին ու հատակի սալերին թափում, և զմյուռնացի հույները՝ ներկած աչքերով, նշխած ծնոտներով և օղակ - օղակ գանգրացրած մազերով: Եվ եգիպտացիները, որ լուռ են ու խորամանկ, իրանց աշմյա եղունգներով և շագանակագույն վերարկուներով: Եվ հռոմայեցիք իրանց կոպտությամբ, ծանր շարժվածքով ու հայհոյանքներով: Ա՜հ, ինչպե՜ս ատո՛մ եմ ես հռոմայեցիներին:
Դրանք ռամիկներ են, որ իրանց իշխան են ձևացնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԵՑԻ. Արդյոք չէի՞ք կամենա նստել, արքայադուստր:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ. Նրա հետ ինչո՞ւ եք խոսում: Նրան ինչո՞ւ եք նայում: Օ, դժբախտություն կպատահի: