ՅՈՔԱՆԱԱՆ. Ո՞ւր է նա, որի պղծության բաժակը լցված է արդեն: Ո՞ւր է նա, որ արծաթյա զգեստով մեռնելու է մի օր ժողովրդի առջև: Ասացե՛ք նրան, թող գա, լսե այն մարդու ձայնը, որ աղաղակում էր անապատում և արքայական պալատներում:
ՍԱԼՈՄԵ. Ո՞ւմ մասին է խոսում նա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԱՑԻ. Հայտնի չէ, արքայադո՛ւստր:
ՅՈՔԱՆԱՆ. Ո՞ւր է նա, որ տենելով պատերի վրա մարդկային պատկերներ, քաղդեացիներ ներկանկար պատկերները տեսնելով, իր ցանկասեր աչքերին հլու՝ Քաղդեա դեսպաններ ուղարկեց:
ՍԱԼՈՄԵ. Նա մորս մասին է խոսում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԵԱՑԻ. Ո՛չ արքայադուստր:
ՍԱԼՈՄԵ. Այո՛, մորս մասին է:
Յոքանան. Ո՞ր է նա, որ անձանատուր եղավ ասորեցոց զորապետերին, որոնք իրենց մեջքին գոտի են կապում և գլուխներին խույր են կրում: Ո՞ւր է նա, որ անձնատուր էր լինում եգիպտացի պատանիներին, որոնք կտավ են հագնում և ծիրանի ու ոսկի վահաններ ու արծաթյա սաղվարտներ են կրում և որոնք հաղթանդամ են։ Ասացեք նրան, թող վեր ելնե իր պագշոտության մահճից, որպեսզի լսե այն մարդուն, որ Տիրոջ ճանապարհն է պատրաստում։ Ասացեք թող զղջա։ Եվ եթե նա չի զղջա և կմնա գարշագործության մեջ, ասացեք նրան, թող գա, որովհետև Տերը վերցրել է արդեն իր խարազանը։
ՍԱԼՈՄԵ․ Բայց նա սոսկալի՜ է, սոսկալի՜…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԱՑԻ․ Այստեղ մի՛ մնաք, արքայադուստր, խնդրում եմ ձեզ։
ՍԱԼՈՄԵ․ Ամենից սարսափելին նրա աչքերն են։ Կարծես Տիրոսյան գորգի վրա ջահերի կրակով բացված խորշեր լինեն։ Կարծես սև քարանձավներ է, ուր վիշապներ են ննջում, Եգիպտոսի սև քարանձավները, որ վիշապներն են ապաստանում։ Կարծես թև լճեր լինեն ցնորական լուսիններով մրրկված։ Ինչպե՞ս եք կարծում՝ նա նորից պիտի խոսի՞․․․
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐԻԱՑԻ․ Այստեղ մի՛ մնաք, արքայադուստր, ես ձեզ խնդրում եմ, մի՛ մնաք այստեղ։