Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/229

Այս էջը հաստատված է

ՍԱԼՈՄԵ. Յոքանաա՛ն:

ՅՈՔԱՆԱԱՆ. Ո՞վ է խոսում:

ՍԱԼՈՄԵ. Յոքանաա՛ն, ես սիրահարված եմ քո մարմնի վրա: Քո մարմինն սպիտակ է, որպես արոտի շուշանը, որին հնձվորը դեռ չի դիպել: Քո մարմինն սպիտակ է, որպես սարերում պառկած ձյունը, որպես ձյունը, որ պառկած է Հրեաստանի սարերում և դեպի հովիտը չի ինջնում: Վարդերն Արաբիայի թագուհու այգում այնպես սպիտակ չեն, ինչպես քո մարմինը: Ո՜չ վարդերն Արաբիայի թագուհու այգում, ո՛չ լուսնի լանջը, երբ նա հանգչում է ծովի լանջին: Չկա աշխարհում ոչ մի բան, որ այնպես սպիտակ լինի, ինչպես քո մարմինը: Թույլ տուր դիպչեմ քո մարմնին:

ՅՈՔԱՆԱԱՆ. Հռացի՛ր դուստր Բաբելոնի: Կնոջ միջոցով է, որ չարն աշխարհ է մտել Հետս մի՛ խոսեք: Ես չեմ ուզում քեզ լսել: Ես ոչ ոքի չեմ լսում, բացի Աստծուց:

ՍԱԼՈՄԵ. Քո մարմինը զզվելի՛ է: Նա բորոտի մարմնի նման: Նա նման է սպիտակեցրած պատի, որի վրա իժեր են սողում, որի վրա կարիճներն են բույն դրել: նա նման է սպիտակեցրած մի դագաղի, որ զազրելի է լցված: Սարսափելի՜ է, սարափելի է քո մարմինը: Ես քո մազերի վրա եմ սիրահարված, Յոքանան: Քո մազերը նման են խաղողի ողկույզներին, սև խաղողի ողկույզներին, որ կախվում են եդեմի վազերից եդեմականների երկրում: Քո մազերը՝ որպես Լիբանանու եղևին, որպես Լիբանանու հսկա եղևնի, որն ստվեր է տալիս առյուծներին և ավազակներին, որոնք ուզում են ցերեկով թաքնված մնան: Այն երկար ու սև գիշերները, գիշերները, երբ լուսինը դուրս չի գալիս, երբ աստղերը երկչոտ են, այդպես սև չեն: Լռությունը, որ ննջում է անտառներում, այդպես սև չէ: Չկա աշխարհում ոչինչ, որ այնպես սև լինի, ինչպես քո մազերը: Թույլ տուր դիպչել քո մազերին:

ՅՈՔԱՆԱԱՆ. Հեռացի՛ր, Սոդոմի դու՛ստր: Մի՛ դիպչիր ինձ: Չպետք է պղծել Տիրոջ տաճարը:

ՍԱԼՈՄԵ. Գարշե՜լի են քո մազերը: Ցեխով ու փոշով են պատած նրանք: Կարծես փշյա պսակ է, որ դրել են քո ճակատին: Կարծես սև օձերի մի կծիկ է, որ գալարվում է քո վզի շուրջը: Ես