Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/232

Այս էջը հաստատված է

ՀԵՐՈՎԴԻԱԴԱՅԻ ՄԱՆԿԼԱՎԻԿ.Նա իմ եղբայրն էր: Ավելի մտերիմ էր, քան մի եղբայր: Ես նրան մի փոքրիկ տուփ էի տվել՝ անուշահոտ ջրով լի և մի արծաթ մատանի, որ նա միշտ կրկում էր մատին: Երեկոները մենք շրջում էինք գետի ափին և նշենիների տակ, ուր նա պատմում էր ինձ իր հայրենիքի մասին: Նա միշտ ցածր ձայնով էր խոսում: Նրա ձայնը հնչյունը սրնգահարի սրնգի ձայնին էր նման: Նա շատ էր սիրում գետի մեջ ինքը իրեն նայել: Այդ բանի համար ես նախատում էի նրան:

ԵՐԿՐՈՐԴ ԶԻՆՎՈՐ. Դուք իրավացի եք: Դիակը պետք է թաքցնել: Պետք չէ, տետրարքը տեսնի այն:

ԱՌԱՋԻՆ ԶԻՆՎՈՐ. Տետրարքը այստեղ չէ գա: Նա երբեք պատշգամբ չի գալիս: Նա մարգարեից շատ է վախենում:

Մտնում են Հերովդը Հերովդիադան և ամբողջ արքունիքը

ՀԵՐՈՎԴ․ Որտե՞ղ է Սալոմեն։ Ո՞ւր է արքայադուստրը։ Ինչո՞ւ նա հանդիսասրահը չվերադարձավ, երբ ես հրամայեցի։ Ա՜հ, ահա նա։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ․ Չպետք է նայել նրան, դուք անդադար նրան եք նայում։

ՀԵՐՈՎԴ․ Այս երեկո լուսինը շատ տարօրինակ տեսք ունի։ Այնպես չէ՞, շատ արտասովոր տեսք ունի լուսինը։ Կարծես հիստերիկ կին է, հիստերիկ մի կին, որ շրջում է, և ամեն տեղ սիրեկաներ որոնում։ Բացի այդ նա մերկ է։ Բոլորովին մերկ է նա։ Ամպերն ուզում են ծածկել նրան, բայց նա չի կամենում։ Նա թափառում է ամպերի մեջ որպես հարբաց մի կին։ Ես հաստատ գիտեմ, որ նա սիրեկան է որոնում։ Այնպես չէ՞, նա թափառում է որպես հարբած կին։ Նա հիստերիկ կնոջ է նման, այնպես չէ՞։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ․ Ո՛չ։ Լուսինը լուսնի է նման, և ուրիշ ոչինչ։ Վերադառնաք։ Դուք անելիք չունեք այստեղ։

ՀԵՐՈՎԴ․ Ես կմնամ։ Մանասե՛, փռեցեք այստեղ գորգերը։ Վառեցե՛ք ջահերը։ Բերե՛ք փղոսկրյա սեղաներն ու հասպյա սեղանները։ Օդը հրաշալի է այստեղ։ Ես նորից պիտի գինի