ՀԵՐՈՎԴԻԱԴԻԱ․ Ո՜հ, ո՜հ հրաշքնե՜ր։ Ես հրաշքների չեմ հավատում։ Ես այդ շատ եմ տեսել։
Մանկլավիկին`
Իմ հովհա՛րը։
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Այդ մարդն իսկական հրաշալիք է գործում։ Այդպես, մի հարսանիքում, որ տեղի ուներ Գալիլայի մի փոքրիկ քաղաքում, մի բավարական նշանավոր քաղաքում, նա ջուրը գինի դարձրեց: Այդ պատմել են ինձ մարդիկ, որ այնտեղ ներկա են եղել: Նմանապես նա բժշկել է երկու բորոտների, որ նստած են եղել Կափառնաումի դարպասի առջև, բժշկել է միայն իր ձեռքը նրանց վրա դնելով։
եՐԿՐՈՐԴ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Ո՛չ Կափառնաում նա երկու կույր է բժշկել։
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՐԵՑԻ․ Ոչ բորոտ են եղել այդ երկուսը։ Բայց նա կույրերին էլ է բժշկել։ Նրան տեսել են մի սարի վրա, հրեշտակների հետ խոսելիս։
ՍԱԴՈՒԿԵՑԻ․ Հրեշտակ չկա։
ՓԱՐԻՍԵՑԻ․ Հրեշտակներ կան, բայց ես չեմ հավատում, որ այդ մարդը խոսած լինի նրանց հետ:
Սադուկեցի․ Ոչ հրեշտակների։
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Ինձ նեղացնում են սրանք: Սրանք հիմար են: Բոլորովին հիմար են սրանք:
Մանկլավիկին`
Դեհ, լավ, իմ հովհա՛րը: (Մանկլավիկը տալիս է հովհարը): Դուք երազկոտ տեսք ունեք: Պետք չէ՛ երազել: Երազողները հիվանդներ են: (Հովհարով խփում է մանկլավիկին):
ԵՐԿՐՈՐԴ ՆԱԶՈՎՐԵՑԻ. Նմանապես Հայրողի դստեր հրաշքը:
ԱՌԱՋԻՆ ՆԱԶՈՎՈՐԵՑԻ. Այո՛, այո՛, այդ կատարելապես հաստատ բան է: Այդ անկարելի՛ է ժխտել:
ՀԵՐՈՎԴԻԱԴԱ. Այս մարդիկ խենթացել են: Լուսնին շատ են նայել սրանք: Ասացեք թող լռեն:
ՀԵՐՈՎԴ. Ին՞չ բան է այդ հայրոսի դստեր հրաշքը: