Ր
Կըգան մայիսներ — վարդեր կըփթթեն,
Կըզնգա կրկին համրացած առուն.
Թևերով թեթև թռել է արդեն
Իմ արտույտն անուշ, թռել է հեռուն։
Ձմեռները նոր ձյուներ կըբարդեն,
Ձյուներից կրկին կըբացվի գարուն.
Ծաղիկ—աչքերը կրկին կթարթեն,
Լոկ դու կըմնաս շիրմի խավարում։
Ա՜խ, եթե լիներ երկնային աշխարհ,
Եվ թռած լիներ քո հոգին պայծառ
Այնտեղ, ուր մաքուր երանության մեջ
Ապրում են այնքան լուսե հոգիներ
Եվ ժպտում, որպես աստղերն այն անշեջ,
Ա՜խ, եթե լիներ, ա՜խ, եթե լիներ...