Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/249

Այս էջը հաստատված է

թագավոր, որ այդպիսի սքանչելի թռչուններ ունենա։ Ես հավատացած եմ, որ կեսարն անգամ չունի այդպիսի զմայլելի թռչուններ։ Եվ ես կտամ ձեզ հիսուն սիրամարգ։ Նրանք ամենորեք կուղեկցեն ձեզ և նրանից մինջև դուք մի ահագին, սպիտակ ամպով շրջապատված լուսնյակի կլինեք նման։ Ես ձեզ կտամ բոլորը։ Միայն հարյուր հատ ունեմ ես և աշխարում չկա ոչ մի թագավոր, որն իմ սիրամարգի նման սիրամարգ ունենա, բայց ես ձեզ կնիվրեմ բոլորր։ Միայն թե պետք է ազատետք ինձ իմ խոստումից և չպահանջեք այն, ինչ պահանջեցիք։

Նա դատարկում է գինու բաժակը

ՍԱԼՈՄԵ Տվե՛ք ինձ Յոքանաանի գլուխը։

ՀԵՐՈՎԴԻԱԴԱ Այդ լավ է աստված դուստր իմ դուք ծիծաղելի եք ձեր սիրամարգերով։

ՀԵՐՈՎԴ: Լռեցե՛ք։ Դուք շարունակում եք: Դուք աղաղակում եք որպես արյունարբու մի գազան։ Չպետք է այդպես աղաղակել։ Ձեր ձայնը գրգռում է ինձ։ Լռեցե՛ք, ասում եմ ձեզ։ Սալոմե՛, մտածեցեք թե ինչ եք անում: Գուցե Աստծուց է ուղարկված այդ մարդը։ Ես հավատածված եմ, որ նա Աստծուց է ուղարկված։ Նա սուրբ մարդ է։ Աստծո աջն է դիդել նրա։ Այդ խոսքերն Աստված է դրել նրա բերանը։ Պալատում, ինչպես և անապատում, Աստված միշտ նրա հետ է։ Համենայն դեպս դա հնարավոր է։ Ոչ ոք չիգիտե, բայց գուցե դժբախտություն պատահի։ Վերջապես նա ասաց որ այն օրը, երբ նա մեռնի, մեկին դժբախտություն պիտի պատահի։ Այդ միայն ինձ կարող է պատահել հիշում եք երբ ես այս թևերի թափահարում: Դրանք շատ վատ նշաներ են։ Ուրիշ նշաներ էլ կային։ Ես հավատացած եմ որ կային և այլ նշաներ թեև ես չնկատեցի նրանց։ Ուրեմն Սալեմե՛ չէ՞ որ դուք այդ չեք կամենում: Վերջապես լսեցե՛ք ինձ։

ՍԱԼՈՄԵՆ. Տվեք ինձ Յոքանաանի գլուխը։