Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/255

Այս էջը հաստատված է

ՇԱՐԼ ԲՈԴԼԵՐ

ՓՈՔՐԻԿ ԱՐՁԱԿ ՊՈԵՄՆԵՐ

1․ ՕՏԱՐԱԿԱՆԸ

—Ամենից շատ ու՞մ ես սիրում դու ասա՛, հանելուկ-մարդ, հ՞որդ, մո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ։

—Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ողչ եղբայր:

—Բարեկամների՞դ։

—Դուք ասիք մի խոսք, որի իմաստն ինձ անհայտ է մինչև օրս։

—Հայրենի՞քդ։

—Ես չգիտեմ ո՛ր լայնության տակ է գտնվում նա։

—Գեղեցի՞կը։

—Հաճախությամբ կսիրեի, եթե աստվածային ու անմահ լիներ։

—Ոսկի՞ն։

—Ատում եմ, ինչպես դուք՝ Աստծուն։

—Հապա ինչն ես սիրում դու, արտասովոր օտարական։

—Ամպե՞րն եմ սիրում… ամպերը, որ սահում են… այնտե՞ղ, բարձրո՜ւմ այն սքանչելի ամպե՜րը…