2 ՊԱՌԱՎԻ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Փոքրիկ, թորշոմած պառավը հիացմունքից ինքն իրան կորցրեց, երբ տեսավ այն սիրունիկ մանկան, որին բոլորը փայփայում էին, որին բոլորն ուզում էին հաճոյանալ:
Սքանչելի՜ արարած...
Պառավի նման բեկուն է նա և պառավի պես անատամ ու անմազ: Եվ պառավը մոտեցավ նրան սիրաշահող ժպիտը դեմքին: Սակայն ահաբեկված մանուկը թպրտաց, խույս տալով պառվի փաղաքշանքից և տունն իր լացի աղմուկով լցրեց: Այնժամ բարեսիրտ պառավը մեկնեց իր մշտական առանձնարանն ու այնտեղ անկյունում կուչ եկած լալիս էր ու ասում. —Ա՜խ, մեր ժամանակն անցել է, խեղճ պառավներիս դուր գալու ժամն անցել է արդեն: Անցել է նույնիսկ միամիտ մանուկներին դուր գալու ժամանակը:
Եվ մենք ահաբեկում ենք նրանց, երբ ուզում ենք սիրել:
3 ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔԸ
Որքա՜ն հոգեթափանց, որքա՜ն սրտախոց է աշնան դժգույն օրերի թախծալի վախճանը, ցավի չափ թախծալի՜:
Դա այն հեշտաշունչ, աղոտ ու անորոշ զգացումներից է, որոնք ուժգին են, բայց դուրս չեն ցայտում:
Եվ մի՞թե կա ավելի խոր խայթոց, քան անեզրության խայթոցը:
Անասելի հիացումով հայացքդ երկնի ու ծովի անսահահման ծոցն է սուզվում:
Մենությո՞ւն, խաղաղությո՞ւն, լազուրի անզուգակա՞ն, լազուրի անզուգակա՞ն սրբություն:
Հեռածավալ հորիզոնում մի առագաստ է օրորվում:
Իր միայնությամբ և ունայնութամբ որքան նման է նա անամոք իմ գոյության:
Ալիքի միաձայն մեղեդի՜ն…
Այդ բոլորի խոհերն ինձնով են լեցուն, և ես նրանց վրա եմ