Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/257

Այս էջը հաստատված է

խորհում: (Չէ՞ որ այդ մտորումների վեհության մեջ ԵՍ-ը շատ արագ է անհետանում):

Նրանք խորհում են, ասի ես, երաժշտորեն, պատկերավոր, առանց նրբաբանությունների, առանց սիլոգիցմների, առանց եզրակացություների:

Եվ այս խոհերս, որ չգիտեմ՝ արդյոք ինձնի՞ց, թե առարկաներից են բխում, ուժգին ու արագ լարվում են, և ահա նեղություն և ցավ է այդ հեշտանքը, և իմ կսկծոտ ու լարված նյարդերն ահա դողում են և սասանում են ցավագին:

Ահով է լցնում ինձ երկինի խորությունը, սրտմտեցնում է ինձ նրա ականակիտ պայծառությունը:

Ա՜հ, մի՞թե հավետ պետք է տառապել կամ անվերջ փախչել գեղեցկից:

Բնութո՛ւն, մշտահաղթ ախոյան, հեռացի՛ր, թո՛ղ ինձ, մի` փորձիր իմ տենչերն ու հպարտությունս:

Գեղեցկի ըմբռնումը մենամարտ է, ուր դեռ չհաղթահարված` արվեստագետն արդեն աղաղակում է:

ՀԱՆԱՔՉԻ


Ամանորի բռնկումն էր:

Ցեխի ու ձյան քաոսում խլրտում էին շողուն խաղալիքներով ու քաղցրեղեններով բեռնված հազարավոր կառքեր: Ագահությամբ ու հուսահատությամբ լեցուն վիթխարի քաղաքի պաշտոնական ցնորումն էր դա, որ ամենատոկուն մենակեցի միտքն իսկ կարող է պղտորել:

Այդ աղմկալի իրարանցման ժխորում մի էշ էր վազում որին ապաշնորհի մեկը քշում էր խարազանը ձեռին:

Երբ էշը պիտի շրջեր մայթի անկյունը, ձեռնոցավոր, օսլակած վզնոցով, սիրունատես մի պարոն հանդիսավոր կերպով գլուխ տվեց խղճուկ անասունին և, գլխարկը վար առնելով, ասաց. «ցանկամ ձեզ երջանկություն և բարօրություն»:

Ապա գոհունակ դեմքով դարձավ դեպի իր ընկերները, կարծես հրավիրելով, որ խրախուսեն իր արարքը:

17 Վահան Տերյան հ. II