Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/264

Այս էջը հաստատված է

արտահայտվում, ինչպես ասի, սովորաբար ամենաանհոգ ու երազուն արարածներն են։ Եվ մի ուրիշը, որ վեհերոտությունից մարդկանց հայացքի դեմ աչքերը խոնարհվում է, որ իր թույլ կամքի բոլոր ուժը պիտի հավաքե, որպեսզի կաֆե մտնի կամ թատրոն, որի մուքի մոտ կանգնած տոմսառուն թվում է նրան Մինոսի, Էսակոսի և Ռադամանտի վեհությամբ զգեցած, անսպասելի կերպով կարող է իր կողքովն անցնող մի ծերուկի վզովն ընկնել ու հիացած պաչպչել նրան ապշած ամբոխի առջև։

Ինչո՞ւ։ Նրա համար․․․ նրա համար, որ այդ դեմքը նրա անհաղթելի մի համակրանք է ներշնչել, կամ գուցե ավելի ճիշտ կլիներ ենթադրել, որ նա ինքն էլ չգիտե՝ ինչո՞ւ։

Քանի՜ անգամ եմ զոհ դարձել ես այդ դրդմանը, այդ հույզին, որ իրավունք է տալիս մեզ կարծելու, որ չարանենգ դևերը ներս են սողում մեր մեջ և ստիպում են մեզ առանց մեր գիտության իրանց ամենաանհեթեթ կամքը կատարելու։

Մի առավոտ ես աթնացա մռայլ, տրտում, պարապությունից հոգնած և, ինձ թվում էր, տամադիր դրդվելի մի մեծ բան, մի վսեմ գործ անելու, բաց, արի պատուհանս։

(Նկատեցեք, խնդրեմ, որ միստիֆիկացիայի ոգին, որն արարածներից ոմանց մեջ աշխատության ու հնարարգության արդյունք չէ, այլ հանկարծակի մի նեշնչում, իր ջերմագին մղումով շատ նման է այն դրության, որ բժիշկները հիստերիկ են կոչում, իսկ բժիշկներից քիչ ավելի խելացի մտածողները՝ սատանական, այն դրության, որ մղում է մեզ՝ առանց մեր կողմից դիմադրության հանդիպելու՝ դեպի մի շարք վտանգավոր ու անվայել վարմունքներ)։

Առաջին մարդը, որն ես նկատեցի փողոցում, դա ապակեգործն էր, որի խլացնող ու աններդաշնակ ճիչը հասավ ինձ Փարիզի ծանր ու աղմկոտ մթնոլորտի միջից։ Սակայն ես չեմ կարող ասել, թե ինչու ինձ մի հանկարծակի ու բռնակալ ատելություն տիրեց դեպի այդ խեղճ մարդը։

– է՛յ , է՛յ, վեր կանչեցի ես նրան։

Մինչդեռ ինքս ուրախությամբ մտածում էի, որ սենյակս վեցերորդ հարկումն է, իսկ սանդուղքն այնքան նեղ, որ այդ մարդը