Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/27

Այս էջը հաստատված է

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

Ա

21

Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին,
Երգըս — մի վարդ քո կրծքին,
Սիրտըս ջահել է նորից:
Սերըս թաքուն բոլորից,
Սուր է մեխված իմ կրծքին,
Սիրտըս ջահել է նորից,
Սիրտըս սիրում է կրկին...