Որքա՜ն անուշ ես, մթնշաղ, որքա՜ն քնքուշ։ Վարդագույն ցոլքեր, որ դողում են հորիզոնի վրա, որպես ցերեկի հոգեվարքը՝ հաղթընթաց գիշերի դեմ, աշտարակի վրա երերվող կրակնե՛ր, անթափաց կարմիր բծեր, մայրամուտի վերջին փայլեր, ծանրածալ վարագույրները, որ անտես մի ձեռք բարձրացնում է արևելքի խորքից, և այդ նման է այն զգացումներին, որոնք վառվում են մարդու սրտում կյանքի հանդիսավոր ժամերի։
Կարծես կաքավչուհիների այն արտասովոր զգեստն է դա, որ թափանցիկ ցողի տակից երևում է շողուն շրջազգեստի մեղմած փայլանքը, ինչպես ներկա գիշերի միջից քաղցր անցյալն է ժըպտում և ցանուցիր արծաթյա և ոսկեղեն աստղերը ներկայացնում են երևակայության այն հուրերը, որոնք խորին գիշերի սգահանդերձի մեջ են վառվում։ 18 ՄԵՆՈւԹՅՈՒՆ
Մի մարդասեր լրագրացիր ասում է ինձ, որ մենությունը վնասակար է մարդուն և իր ասածն ապացուցանելու համար, ինչպես բոլոր անհավատներն են անում, նա ևս եկեղեցական հայրերի խոսքերն է ցիտում։
Ես գիտեմ, որ Դևն ամայի տեղեր է սիրում և որ սպանության ու վավաշոտության ոգին սքանչելի կերպով մենության մեջ է բորբոքվում։ Գուցե մենությունն իրոք վտանգավոր է դանդաղկոտ հոգիների համար, որոնք առանձնությունն իրանց կրքերով ու ցնորքներով են լցնում։
Անշուշտ մի շատախոս, որի համար չկա ավելի բարձր վայելք, քան ամբիոնի կամ բեմի բարձրից խոսելու, կատաղի խելագարության վտանգին պիտի ենթարկվեր, եթե հանկրծ Ռոբինզոնի պահանջում, բայց պահանջում եմ, որ նա մեղադրանքներ չբարդե մենություն և խորհրդավոր սիրահարների վրա։
Մեր շատախոս ցեղի մեջ կան անհատներ, որոնք առանց դիմադրելու կընդունեին մահապատժի չարչարանքը, եթե միայն թույլ տային, որ էշաֆոտի բարձրությունից մի ճոռում ատենախոսություն արտասանե առանց երկնչելու, որ Սանթեռի