թմբուկներներն անժամանակ պիտի ընդհատեն իրանց ճարտարաբանությունը:
Դրանց ես չեմ խղճում, որովհետև կարծում եմ, որ հռետորությունը նրանց նույնքան հաճելի է, որքան ուրիշներին լռությունն ու մտամփոփությունը, բայց ես արհամարհում եմ նրանց:
Եվ ամենից առաջ ես կուզեի, որ անիծված լրագրացիրը թույլ տար ինձ զվարճանալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում։
— Մի՞թե դուք երբեք կարիք չեք զգում, ասում է ինձ նա ռնգաձայն և առաքյալի ձևով, մեկին հաղորդակից դարձնելու ձեր խնդության։
Տեսեք դուք այդ խորամանկ նախանձոտին։ Նա գիտե, որ ես արհամարհում եմ իր խնդումները և ահա իմինների մեջ է ուզում խոթվել, որ խանգարե։
«Մեծ դժբախտություն է չկարողանալ մենակ լինել», ասել է մի տեղ Լաբրյույերը, կարծես ցանկանալով ամաչեցնել բոլոր նրանց, ով դեպի ամբոխն է վազում ինքնամոռացում որոնելու, հարկավ երկնչելով, որ եթե մենակ մնա, ինքն իրան չպիտի կարողանա տանել։
«Գրեթե մեր բոլոր դժբախտությունները ծագում են նրանից, որ մենք չենք կարողանում մեր սենյակում մնալ», ասում է մի ուրիշ իմաստուն, կարծեմ Պասկալը, կոչելով դեպի մտամփոփության խուցը բոլոր այն խենթերին, որոնք երջանկություն են պտրում խլրտումի և պոռնկության մեջ, որ ես եղբայրականություն կանվանեի, եթե կամենայի մեր դարի սքանչելի լեզվով խոսել
19 ԾՐԱԳԻՐՆԵՐ
Նա զբոսնում էր մեծ ու ամայի պուրակում և ասում ինքն իրան՝ որքան չքնաղ պիտի լիներ նա արքունի ճոխ ու մանվածո զգեստով, երբ խաղաղ երեկոյին պալատի մարմար աստիճաններով ցած իջնելիս լիներ դեպի դիմացի մարմանդն ու շատրվանը: Որովհետև նա կարծես պրինցուհի է ծնված։
Քիչ անց փողոցում նա կանգ առավ գրավյուրների խանութի առաջ և դիտելով թղթապանակի մեջ ցուցադրված տրոպիկ