Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/28

Այս էջը հաստատված է

Բ

22

Որպես մադամ Բովարին,
Դու էլ կիզված տագնապով,
Խանդով խնդուն ու խաբող,
Որպես մադամ Բովարին…
Եվ օտար է բոլորին
Կրակն այդ խենթ իր թափով
Որպես մադամ Բովարին,
Դու էլ լի ես տագնապով։