Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/280

Այս էջը հաստատված է

պեյզաժի մի էստամպ, ասաց ինքն իրան. «Ոչ, պալատում չէ, որ ես կուզեի տիրանալ նրա սիրելի կյանքին։ Այնտեղ մենք մեր տանը շենք լինի և պատերի ոսկեզօծ կերտվածները նրա պատկերի համար ցայտուն փայլելու տեղ պիտի չթողնեին և այն շքեղ սրահներում չպիտի լիներ մի անկյուն մտերմական առանձնության համար։

Ահա թե որն է այն վայրը, ուր պիտի բնակվեմ ես կյանքիս ցնորքը փայփայելու համար։

Եվ զննելով գրավյուրի մանրամասները, նա մտքում շարունակեց. «ծովափին մի սիրուն փայտե տնակ, շրջապատված այս բոլոր տարօրինակ ու փայլուն ծառերով, որոնց անունները ես մոռացել եմ… Օդում արբեցնող, անասելի մի բուրմունք… Տնակում վարդի ու մուշկի ուժեղ բույր… Քիչ հեռու մեր փոքրիկ կալվածի հետևը՝ կայմեր, որոնց կատարները դողում են ծփանքից։ Մեր տնակի շուրջը վարագույրները լույս են դուրս մաղում սենյակից, որը վարդագույն կրակով է լուսավորված և զարդարված է թարմ խսիրներով, արբեցնող ծաղիկներով, ծանր ու սև փայտից շինված սակավաթիվ պորտուգալյան ռոկոկո ոճի աթոռներով, որոնց վրա նա այնքա՜ն խաղաղ պիտի հանգստանա, անուշ հովհարված, ծխելով թեթևակի ափիոնած ծխախոտ… իսկ դուրսը տնակի շուրջը լույսով արբած թռչունների ծլվլո՜ց և փոքրիկ նեգրուհիների քչփչոց… Եվ գիշերն իբրև ձայնակցություն իմ երազներին՝ երաժշտական մելամաղձիկ ֆիլաո ծառերի ցավագին երգ… Այո, ահա այն վայրը, որ ևս որոնում էի։ Եվ ինչի՞ս է պետք պալատը…»։

Բայց քիչ հետո լայն ծառուղիով անցնելիս նա մի մաքուր. հյուրանոց տեսավ, որի խայտաբղետ չիթ վարագույրներով զարդարված պատուհանից ցած էին նայում երկու ծիծաղկոտ դեմքեր:

Որպիսի՛ շրջմոլին է միտքս,— ասաց նա ինքն իրան,— եթե նա հեռուներն է գնում որոնելու այն, ինչ այստեղ, իմ կողքին է։ Խնդրւմն ու երջանկությունը գտնվում են պատահածդ առաջին պանդոկում, պատահական իջևանում, որ այնքան բեղուն է զվարճությամբ։ Բոցավառ կրակ, պայծառ ֆայանս, տանելի ընթրիք, թունդ գինի և լայն, արձակ անկողին մի քիչ կոշտ, բայց թարմ չարստվով՝ սրանից էլ լավ բա՜ն: