Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/283

Այս էջը հաստատված է

ձեր որսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար:

Բայց ինչե՞ով: Գինիով, պոեիզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք:

Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է. և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝«արբելու ժամն է»…

Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե՞ք, անարդադար արբե՞ք:

Գինիով, պոեզիայով կամ առաքինությամբ, ինչով կամենաք:

22 ՓՈՒՅԹ ՉԷ ԹԵ ՈՒՐ, ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒՐՍ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ

Այս կյանքը մի հիվանդանոց է, ուր ամեն մի հիվանդ իր տեղը փոխելու փափագով է բռնված: Սա ուզում է վառարանի դիմացը տանջվել, նա կարծում է, որ ինքը կառողջանա պատուհանի մոտ:

Ինձ թվում է, որ լավ է այնտեղ, ուր ես չկամ, և այդ տեղափոխության մեջ հարցը մեկն է այն հարցերից, որ անդադար քննում եմ ես իմ հոգու հետ:

— Ասա՛, հոգիս, ցրտահար իմ հոգի, ի՞նչ կարծիքի ես դու Լիսաբանում ապելու մասին: Պետք է որ այնտեղ տաք լինի, և դու անմեղ մողեսի նման կզվարթանայիր: Այդ քաղաքը ջրափի է:

Ասում են, որ նա մարմարից է շինված և որ նրա բնակիչներն այնքան են ատում կանաչը, որ բոլոր ծառերը ոչնչացնում են: Ահա քո ճաշակին համապատասխան մի պեյզաժ, միայն ջրից և նրա մեջ արտացոլող քարերից բաղկացած մի պեյզաժ:

Իմ հոգին պատասխան չի տալիս:

— Դու այնպես սիրում ես հանգիստ դիտել շարժուն մի տեսարան, արդյոք չէի՞ր կամենա գնալ բնակվելու Հոլանդիայում,