երանելի այդ երկրում: Գուցե կզվարթանայիր դու այդ երկրում, որի նկարով այնքան հիացել ես մուզեյներում: Ի՞նչ կարծիք ունես դու Ռոտտերդամի մասին, դու, որ կարմիր անտառն ես սիրում և նավերը, որ խարիսխ են գցել հենց տների առաջ:
Համրե է իմ հոգին:
—Գուցե քեզ համար Բաթավիան է ավելի գրավիչ. այնտեղ մենք կգտնենք Եվրոպայի հոգին տրոպիկ գեղեցկության հետ միասին:
Եվ ոչ մի խոսք: Գուցե մեռե՞լ է իմ հոգին:
— Մի՞թե դու թմրության այն կետին ես հասել, որ քեզ համար արդեն չկա ոչ մի հաճելի բան, բացի քո ցավը: Եթե այդպես է, փախչենք այն երկրները, որոնք Մահու նմանությունն են:
Ուրեմն վճռված է, հոգիս, մենք կճանապարհորդենք դեպի Տորնեո, ավելի հեռու կգնանք, մինչև Բալթիկի ծայրը, եթե հնարավոր է, էլ ավելի կհեռանանք կյանքից, բևեռի վրա կբնակվենք: Այնտեղ գրեթե արև չի դիպչում, գիշերի ու ցերեկի փոխանակությունն այնքան համրաշարժ է և աննկատելի, որ անչափ է դառնում միօրինակությունը, որն ինքնըստինքյան արդեն չգոյություն է: Այնտեղ մենք խավարի ավազանը կընկղմենք, և Հյուսիսափայլը մեզ զվարճաացնելու համար ժամանակ առ ժամանակ կթափեն իրանց վարդակարմիր փնջերը, որպես Դժոխքի հրավառության մի արտացոլում:
Վերջապես բռնկեց և իմաստուն կերպով ճչաց ինձ.
— Ուր էլ լինի, ուր էլ լինի, միայն թե դուրս այս աշխարհից:
23 ՀԱՅԵԼԻՆ
Ներս է մտնում այլանդակ մի մարդ և հայելուն նայում:
—Ինչու՞ եք նայում հայելուն, քանի որ դա միայն տհաճություն կարող է պատճառել ձեզ:
Այլանդակ մարդն ինձ պատասխանեց.
—Պարոն, 8 9թվի անմահ սկզբունքնտրի համաձայն բոլոր մարդիկ հավասար իրավունքներ են վայելում, ապա ուրեմն ես էլ իրավունք ունեմ հայելուն նայելու, իսկ հաճույք է դա ինձ համար թե տհաճություն, դա իմ գիտենալու բանն է: