Երազի տեսա սիրածիս հին—
Մի կին էր երկչոտ ու վշտահար
Եվ թառամած էր, խեղճ ու նիհար
Նա, որ ծաղկում էր այնպես փափկին:
Գրկած տեսնում էր մի երեխա,
Մի ուրիշին էլ ձեռից բռնած.
Աղքատության ու վշտի անանց
Կնիքն էլ դրված նոցա վրա:
Թափառում էր նա լայն շուկայում
Եվ այնտեղ էր, որ հանդիպես ինձ
Ու ինձ էր նայում մեղմաթախիծ
Երբ ասի նրան վշտով անհուն.
«Արի իմ տունը, արի գնանք»
Դու թշվառ հիվանդ դալկադեմ,
Քեզ խնամքով կըշրջապատեմ,
Կըտամ և հանգիստ, և սփոփանք։
Եվ կպահպանեմ այդ քո դալուկ
Երեխաններին խեղճ ու վտիտ,
Կընիվիրեմ քեզ կյանք ու ժըպիտ
Դու անբախտ, դու խեղճ, հիվանդ մանուկ․․․
Ես քեզ չեմ պատմի իմ հնօրյա
Չեմ պատմի անհայտ իմ սերը քեզ,
Կուզեի միայն, երբ դու մեռնես,
Լալ ու անվերջ լալ շիրմիդ վրա․․․»։