Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/294

Այս էջը հաստատված է

ՈւԽՏԱԳՆՈՒՑԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԿԵՎԼԱՐ

Մայրը կանգնած է պատուհանի դեմ,
Անկողնում հիվանդ որդին է պառկած.
— Արդյոք չե՞ս ուզում նայել դու, Վիլհելմ,
Թափորն է անցնում, սիրելիս, վեր կաց…

— Հիվանդ եմ ես, մայր, հիվանդ եմ այնպես,
Որ ոչ տեսնում եմ, արդեն, ոչ լսում,
Իմ Գրետխենին եմ միշտ մտաբերում ես
Ու սիրտըս անվերջ ցավով է լցվում…

«— Վեր ել, զավակըս, գնանք մենք Կևլար,
Գիրքդ ու վարդագույն ժապավենըդ առ,
Աստվածամայրը կըբուժե իսպառ
Քո հիվանդ սիրտը, որդյակ ցավագար…»

Խաչվառներն ահա ծածանվում են լայն,
Շարականներ են երգում քաղցրաձայն,
Հնչում են անուշ երգեր սրբազան,
Ռայնի ափին է, Աելլենում է այն։

Եվ հետևում են ամբոխին նոքա,
Մայրը տանում է որդուն վշտահար,
նրանք երգում են թափորում ահա'
«Գո՞վք քեզ, տիրածին, փա՞ռք քեզ, տիրամայր.

Աստվածամայրը Կևլարում այսօր
Իր ամենալավ շորերն է հագել,