Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/295

Այս էջը հաստատված է

Այսօր շատերը հիվանդ ու անզոր
Կըգան կաղոթեն — պետք է բժշկել…

Ու հիվանդները բերում են Նրան
Հազար ու մի զոհ ու հազար նվեր՝
Մոմից շինած ոտք և ձեռք, և բերան,
Շատ մոմե աչքեր, ոտքեր և ձեռներ…

Ով տիրամորը մոմե ձեռք բերե,
Նրա ձեոքերի ցավը կըբուժվի,
Ով տիրամորը մոմե ոտ բերե,
Նրա, ոտքերի ցավը կըբուժվի…

Մեկն անթացուպով ուխտ եկավ Կևլար,
Տե՛ս, լարի վրա պարում է հիմա,
Իսկ մեկը, նայի՛ր, ջութակ է ածում,
Ոչ մի մատ չըկար ձեռների վրա…

Մայրը մոմ առավ և նրանից մի
Սիրտ շինեց ահա ու տվեց որդուն՝
«Տար տիրամորը և նա կընդունի,
Եվ նա կըբուժի վերքը քո սրտում…»

Որդին հավատով մոմե սիրտն առավ,
Հավատով գնաց սուրբ պատկերի մոտ,
Արցունք է բխում նրա աչքերից,
Խոսքերը նրա սրտից են բխում…

«Դու բարձր ընդմիշտ, դու փառաբանված,
Դու անարատ կույս, սուրբ աստվածածին,
Թշվառների մայր, երկնի թագուհի,
Թող քեզ պատմեմ իմ ցավը անմեկին…

Ապրում էի ես մորըս հետ խաղաղ
Կելլեն քաղաքում, Ռայն գետի ափին,
Այն քաղաքում, ուր…