Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/296

Այս էջը հաստատված է

7

Ես դաշույն եմ, բոց եմ ես.
Լուսավոբում էի Ձեզ ես խավարում, և երբ կռիվն սկսվեց,
Ես առաջին շարքերում առաջինն էի, որ կռվի ելա։
Շուրջըս ընկած են հիմա ընկերներիս դիերը — բայց
հաղթանակը մերն է։
Մենք հաղթել ենք, բայց շուրջըս ընկած են ընկերներիս
դիերը: Եվ հաղթական երդերի հրճվանքի հետ հնչում
են թաղման մեղեդիները։ Բայց մենք ժամանակ չունենք
ոչ խնդության համար, ոչ սուգի։ Նորից փողեր են
հնձում, նորից կռիվ է ահա.
Ես դաշույն եմ, բոց եմ ես…