Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/298

Այս էջը հաստատված է

ՊՈԼ ՎԵՌԼԵՆ

ԱՇՆԱՆ ԵՐԳ

Անլուռ լալկան
Ջութակն աշնան
Սիրտըս մոլար
Ցավով համառ
Մաշու է հար
Եվ միալար…

Գիշերն է տոթ
Կրկին գալիս,
Բերում հուշեր
Դառն անցյալից…
Լալիս եմ ես,
Նորից լալիս…

Գնում եմ ես,
Ու չար մի հողմ
Տերևի պես
Տանում է ինձ
Այս կողմ, այն կողմ,
Տերևի պես…