Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/301

Այս էջը հաստատված է

Ի՞նչն է տրտմեցնում քեզ և բորբոքում,
Արդյոք սիրո՞ւց է սիրտդ մորմոքում,
Ո՞վ սերըդ մերժեց, ասա՛, ու՞մ հոգում
վառեմ սեր անքուն …

Գերիդ կըդառնա մերժողն երեկվա,
Պարգև չընդունողն ինքը հնազանդ
Պարգևաբար պիտ լինի և պիտ գա
ոտքըդ սիրախանդ…»

Օ, իջիր կրկին — կանչիս ունկնդիր,
Փարատիր սրտիս թախիծն ամեհի,
Կատարիր իղձըս—դաշմնակից եղիր
դու ինձ, դիցուհի…