Օյլե երկրում հեռավոր ու դյութական…
Այնտեղ է իմ սերը բոլոր, իմ հոգին։
Օյլե երկրում հեռավոր ու դյութական
Նվագներով քաղցրաձայն ու համաձայն
Օրհներգում են, գովե՛ստ երգում այն կյանքին։
Այնտեղ Մայիր աստղի ցոլքով լուսավառ
Ողջը երգում ու ծաղկում է այնպես պարզ,
Այնտեղ Մայիր աստղի ցոլքով լուսավառ,
Եթերային օրորումով օրորված,
Խորհրդավոր մի այլ աշխարհ է ապրում…