Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/31

Այս էջը հաստատված է

25

Աշխարհից ես չեմ տրտնջում,
Չեմ գանգատվում.—
ՉԷ՞ որ բոլորն են տանջվում,
Բոլորն են տրտում:

ԵՎ ինչպե՞ս և ո՞ւմ աղոթեմ
Անել բանտում.—
Ախ, բոլորն ինձ պես անզեն,
Եվ բոլորն անտուն…