Շատ ես վազել, իմ տղա,
Փոշոտ ոտներդ բոբիկ,
Սիրուն ոտներդ լվա՛,
Լվա՛, նիրհիր իմ բալիկ։
Կերգեմ, կերգեմ քեզ նանիկ,
Օրոր–նանիկ, իմ բալիկ․․․
Քունը ծեծեց դուռը մեր,
Շշնջացի—արի ներս,
Եկ, մազերը շիկահեր,
Ձեռնիկները կրծքին– տե՛ս։
ՈՒ մեղմ երգում եմ նանիկ,
Օրոր–նանիկ, իմ բալիկ․․․
ՈՒ՞ր էիր քուն–«սարի տակ»։
Ի՞նչ տեսար դու–«վառ լուսնյակ»։
ՈՒ՞մ հետ էիր –«իմ քրոջ»։
Քույրդ եկա՞վ մեզ մոտ–«ոչ»։
ՈՒ մեղմ երգում եմ նանիկ,
Նանիկ, նանիկ, իմ բալիկ․․․