Այնպես լույս ու պարզ է
Կապույտ աշխարհում,
Անկիրք մի երազ է
Ուժերիս տիրում,
Խմում է հոգին իմ
Մեկը մեղմօրոր,
Երգը քնքշագին է
–Նանիկ ու օրոր…
Խավարչտին գալիս է
Արթնության րոպեն,
Օրն սպառնալից է,
Նինջ հանգար արդեն։
Չար հոգսն սկսվում է
Մրթմրթոցն իր նոր,
Մեկն ինձ փսփսում է։
—Նանիկ ու օրոր…