8
Ցավի չար թևն է Սրտիս վրա, Նորից դառն օրն է Ծագում ահա… Ճրագիս հուրը Հանգավ տրտում, Եվ ո՞ւր է, ո՞ւր է Սեր ու խնդում… Կերթամ նորից ես Ստրուկ հլու, Զուր ջանքերիցս Չարչարվելու. Կըզարթնի նոր մի Անսրտություն Եվ ո՞ւր է սերն ու Համբերություն…