Այլ դարերում, հայրենիքում մի ուրիշ,
Օ, թե մարդկանց ես այսքան
Խմիչք տայի դյութական`
Այլ դարերում, հայրենիքում մի ուրիշ
Իմ ջանասեր կյանքի վրա ակնապիշ
Պիտ զմայլեր դատավորը խստաբան,
Այլ դարերում, հայրենիքում մի ուրիշ
Որքա՜ն անուշ գովք կասեին ինձ, որքա՜ն…