Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/315

Այս էջը հաստատված է

10

Վաղուց եմ ճգնում և իզուր
Հըպատակեցնել ինձ իմ մտքին․
Սիրտըս խոնարհել չի ուզում,
Հագեցում չըկա իմ սրտին…

Բայց կար ժամանակ, պարզամիտ,
Թեպետև անմիտ–անցնում էր կյանքը․
Եվ ազատ սրտիս հնազանդ միշտ,
Հնազանդ էր միշտ միտքս սրտուկ…

Գաղտնի աճում էիր դու, բուսնում,
Ոլորվում էիր որպես օձ,
Օ, միտք իմ, դու եղար
Գոյության բոլոր…