Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/32

Այս էջը հաստատված է

26

Մի փրկություն կա միայն,
Լոկ մի ճանապարհ.
Սիրել -այրվել հավիտյան,
Խոցվել անդադար...
Կա միայն մի խնդություն
Արժան ու հավերժ.
Լինել անզեն ու անտուն,
Չարչարվել անվերջ...