հնարավոր է նաև ոչ մեկը, թողել է մի երրորդը՝ ավելի լավը գտնելու համար:
Այսպիսով, ստացվում են տարբերակներ միևնույն ինքնագրի վրա և ստեղծում դժվարություններ՝ ո՞րը ընտրելը: Այս դժվարությունները մեզ հեռացնում են սոսկ հատոր «կազմողի» պարտականություններից և տանում դեպի «տեքստ պատրաստելու» և, ինչ—որ լափով, Տերյանի երկերի գիտական հրատարակությունը (իսկ դա և՝ անհրաժեշտ է, և՛ հրատապ) նախապատրաստելու դժվարին բնագավառը: Ընդ որում՝ այդ դժվարությունները տեղ են թողնում նաև վեճերի ու տարակարծությունների` հանուն ճիշտը գտնելու-հաստատելու։
——————————————
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 «Անդարձ կորել է սրտիս խնդումը» (էջ 7), «Տրտում է տունըս» (էջ 8), «Ես մի անմայր որբ մանուկ» (էջ 9), «Գալիս ու որպես ալիք» (էջ 10), «Մտքերից այս տարամերժ» (էջ 11), «Երկրից քո հավետ հեռու» (էջ 12), «Դուրսը՝ մայիսն է, արբածը» (էջ 13), «Քեզ այնքան անգութ» (էջ 14), «Ոսկեհանդերձ եկար և միգասքող» (էջ 15)
Առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 3—րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 4, 5, 8, 12, 15, 22, 16, 18, 24):
10 Պառլային (Դու գիտես, որ բոլորն ապարդյուն) (էջ 16)
Առաջին անդամ տպագրվել է «Նորք»—ի 1—ին գրքում (1922, նոյեմբեր—դեկտեմբեր, էջ 103) «Պաոլոյին» վերնագրով, «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ։
7 Բայց գնում ես անդուլ… ու անահ. գնա,
9 Ախ, մոտ է օրն այդ անանց
«Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորում (էջ 26) գրված է «Ոսկե շղթա» շարքում և 7—րդ տողը դարձված.
7 Բայց գնում ես անդուլ… Գնա,
Այս ուղղումը ընդունելի է, մանավանդ, որ վանկերի քանակով ավելի է հարմար հանգավորված տողերին: Չի պահպանված բանաստեղծության ինքնագիրը, սակայն, հնարավոր է, որ «ու անահ»֊ը ինքը Տերյանն է ջնջել։ Ինչ վերաբերում է 9—րդ տողին, ապա, անշուշտ, ճիշտ է «այդ»—ը (և ոչ «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորի «այն»—ը,), որը և պահում ենք,
11, 12, 13 Տրիոլետներ Նվարդին
1915 թ. Նվ. Թումանյանին ուղարկած մի նամակում Տերյանը գրել է. «Ես մի քանի տրիոլետ էի գրել Ձեզ համար… բայց ուղղելու կարիք կա, ուստի չղրկեցի. Ուզում էի, որ «տրիոլետների մանյակ» լինի դա, բայց ամեն անգամ երբ նստում էի Ձեզ գրելու, միտս էին ընկնում այդ կիսատ մնացած տրիոլետներս և գրելու տրամադրությունս փախչում էր». Եվ ապա. «Ահա… իմ տրիոլետներից երեքը. Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ». Հաջորդ նամակում, նույնպես ուղարկված 1915 թվականին, Տերյանը գրել է. «Ըստ