երևույթի դուր չեն Ձեզ իմ «տրիոլետները». ափսո՜ս: Իսկ ես դեռ հավանում եմ և պիտի տպեմ, գիտե՞ք, այժմ չէ, առհասարակ…»(ընդգծումը Տերյանինն է—Վ. Պ.):
Այդ երեք տրիոլետը («Սրտիս հուշերը բարի են դեռ», «Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ», «Հիմա բացվում են այդտեղ վարդեր») առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 27—29):
Ըստ երևության Պ. Մակինցյանը ձեռքի տակ ունեցել է այս տրիոլետների նաև ուրիշ, ավելի մշակված ինքնագրեր, որոովհետև շատ են այլընթեռնումները տպագրված և նամակի հետ ուղարկված ինքնագրերի միջև:
11 «Սրտիս հուշերը բարի են դեռ» (էջ 17)
Տե՛ս «Տրիոլետի Նվարդին» ծանոթագրությունը:
Նամակի հետ ուղարկված ինքնագրում.
3 Որ գարունին այս դառն ու անվարդ
8 Քո քնքույշ անվամբ, անուշ Նվարդ:
12 «Պիտի մնա ժպտուն ու վառ» (էջ 18)
Տե՛ս «Տրիոլետներ Նվարդին» ծանոթագրությունը:
Նամակի հետ ուղարկված ինքնագրում.
5 Որքան էլ սիրտըս պատե խավար
7 Պիտի մնա միշտ անուշ ու վառ:
13 «Հիմա բացվում են այդտեղ վարդեր» (էջ 19)
Տե՛ս «Տրիոլետներ Նվարդին» ծանոթագրությունը։
Նամակի հետ ուղարկված նինքնագրում․
2 Եվ դու՝ վարդերում՝ հրեղե՛ն վարդ,
6 Թող սիրտըդ այրե հուրը կախարդ
8 Եվ դու՝ վարդերում՝ բոցեղե՛ն վարդ…
14 «Տեսնո՞ւմ ես, որքան արագ» (էջ20)
Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 30)։ Մարգարիտա Շահխաթունու՝ Տերյանից ստացած նամակներից, ի թիվս այլ տեղեկություների, պարզվում է, որ այս բանաստեղծությունը ևս նվիրված է նրա։ 1917 թ․ փետրվարի 11-ին Տերյանը Սուխումիից (ուր բուժվում էր) Շահխաթունուն ուղարկած նամակում գրել է․ «Ուղարկվում եմ․․․ այն բանաստեղծություն, որը Դուք խնդրել էիք և որը Ձեզ խոստացել էի, թեթև տհաճ է չհղկված բան ուղարկել։
Դրանից կարող եք եզրակացնել, որ ավելի լավ է այդ բանաստեղծությունը մարդու ցույց չտալ։ Ասենք։ Ինչպես կամենաք»։