Եվ այնուհետև, քաղաքացիական կռվի պատճառով, նա ընդմիշտ կտրվոմ է իր ընտանիքից» («Երկերի ժողովածու», 1—ին հատոր, էջ XLIV):
Իր մանկան այնքան վաղաժամ մահվան պատճառած խոր վշտի տակ են գրված «Իմ բալիկին» խորագրով բանաստեղծությունները («Ես արդեն երբեք չեմ մոռանալու», «Կգան մայիսներ — վարդեր կըփթթեն, «Պահում էի վառ միշտ կրակը», «Հրեշտակներ քնքուշաթև»)։ Դրանցից երեքը առաջին անգամ տպագրվել են «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորի «Ոսկե շղթա» շարքում (էջ 38, 39, 40), իսկ վերջինը՝ «Խորհրդային գրականություն», 1940, № 1 (էջ 36) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ, խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ, «Վահան Տերյանի այս բանաստեղծությունները (համարում տպագրվել են նաև ուրիշ բանաստեղծություններ — Վ. Պ.), որ լույս են տեսնում առաջին անգամ, սևագրություններ են և պատկանում են նրա գրական գործունեության վերջին շրջանին: Առանձին բանաստեղծությունների ստույգ թվագիրը մեզ հայտնի չէ, որովհետև ինքը պոետը սովորություն չի ունեցել նշել այն» (էջ 36)։ Այս ծանոթագրությունը վերաբերում է նաև № 55 բանաստեղծությանը։
«Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ի կազմողը ճիշտ է վարվել այս բանաստեղծությունը դնելով ոչ թե «Սևագրություններ»—ի մեջ, այլ «Անտիպ էջեր»—ի (էջ 404)։
Ծանուցման մեջ ասված է, թե այն ստացվել է «Գրական թանգարանից, գիտ. աշխատակից ընկ. Հ. Ղազարյանի միջոցով» («Հրատարակչության կողմից»)։
Ինքնագրում ջնջված է 10—րդ տողի (Հավատում եմ ես այն կյանքին) վերջին երկու բառը և գրված «գալիքին»։
Տերյանի արխիվում պահպանված մի ցուցակից պարզվում է, որ «Իմ բալիկին»-ը չի ավարտվում այս չորս բանաստեղծություններով։ Ցուցակում կան այնպիսի վերնագրեր («Ջանիկ բալիկ», «Բալիկիս առել եմ սոլիկ», «Կառնեմ քեզ ուլիկ»), որոնք ցույց են տալիս, որ պոետը ծրագրել է նաև «Իմ բալիկին» խորագրով շարք (տե՛ս մեր «Որտե՞ղ են Տերյանի չորս հարյուր բանաստեղծությունները» հոդվածը. «Գարուն», 1971, № 10)։
21, 22 Տրիոլետներ
Տերյանը բավական երկար է զբաղվել տրիոլետներով։ Հայտնի է, որ որպես տրիոլետ գրած գործերի մի մասը նա հետագայում, անգամ մշակումից հետո, հրատարակել է իբրև ոչ տրիոլետներ երբ նկատել է տրիոլետի պահանջած օրենքներից թեկուզ մասնակի շեղում։ 1916 թ. վերջերին Խանզադյանին գրած նամակում Տերյանը զգուշացնում է ընկերոջը. «Հա՛, Ցել, «մա՛ն օլում» ղրկիր ինձ տրիոլետներս, որ ես չունեմ—արտագրելիս էական ուղղումներ եմ մտցրել և մոռացել եմ իմ սևագիրն ուղղելու։ Ծայրահեղ դեպքում գոնե լավ պահիր չկորչեն — ափսոս են» (ընդգծումը Տերյանինն է — Վ. Պ.)։
Մի քանի ամիս հետո նա նորից է խնդրում ընկերոջը. «Հա, Ցել... ինչո՞ւ «տրիոլետներս» չղրկեցիր։ Գրել էի, որ ինքս չունեմ—հիմարաբար ուղղել քեզ եմ ղրկել, ինձ չեմ պահել»։
«Երկերի ժողովածու»֊ի 3—րդ հատորում (էջ 41—51) «տրիոլետներ» խորագրի տակ տպագրվել է 11 տրիոլետ» Դրանցից 4—ը (2—րդ, 4—րդ, 5—րդ, 6—րդ)