Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/33

Այս էջը հաստատված է

Նույն երգն եք երգում դուք, նույն հինը,
Եվ քանի դարեր, քանի՜.
Որքա՜ն, որքա՜ն մտերիմ է
Ձեր դաշնը` սիրտ ու քամի…

Վայերըդ նվում ու նվում է,
Նույն վայն ես վայում անդուլ.—
Քո սիրտն էլ արդյոք ցավում է,
Քամի՜, երբ լալիս ես խուլ…





3 Վահան Տերյան, հ. II