«դուրս գար մի պահ Աբովյան փողոց և հարցներ այդ մասին Տերյանի երևանյան ծանոթներից մեկն ու մեկին, կստանան լրիվ պատասխան և, տեղավորելով այն Ծանոթագրություններ բաժնում, հասկանալի կդարձներ այս ոտանվորը մեր երիտասարդ սերնդին»։
Կարիք կա՞ հիշեցին գրախոսին, որ ա՛յն, ինչ ինքը իբրև պրոբլեմ է առաջադրում․․․ վաղուց հայտնի է երիտասարդ սերնդին ավելի վստահելի աղբյուրներից, քան փողոցից լսածներն են։
33 «Մի հին տրտմություն անսփոփ ու խոր» (էջ 39)
Առաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 108) «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ:
34 «Որքան դեռ տրտունջ, քանի տրտմություն» (էջ 40)
Առաջին անգամ տպագրվել է «Նորք»-ի 1-ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 108) «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ:
Ուշադիր ընթերցելու դեպքում անհնար է չնկատել, որ աղավաղված է 4-րդ տողը՝ «Ձուլվեն դառնությամբ լեցուն իմ հոգին...» (ձուլվեն... հոգին): Սակայն, այնուհանդերձ, սխալը անցել է մյուս հրատարակությունները: Առաջին անգամ այդ մասին գրել ու տողը ճշտել է գրականագետ Ա. Ինճիկյանը («Գրական թերթ», 1956, № 39, 24 հոկտեմբերի).
Ձուլվեն դառնությամբ լեցուն իմ երգին…
Աղավաղված է նաև 5-րդ տողը՝ «Եվ որքան կարոտ պիտի գա վրադ»: Տերյանը ջնջել է այդ տողի «կարոտ» բառը և վրան գրել «որքա՜ն».
Եվ որքա՜ն որքա՜ն պիտի գա վրադ
Տերյանի արխիվում (գործ. № 39) ինքնագրի հետ միասին պահվում է մեքենագրված օրինակը՝ նշված բոլոր սխալներով: Հավանորեն հիմք է ընդունվել մեքենագրվածը և ոչ ինքնագիրը:
35 «Եղիր ինձ քույր… Թող որ հոգիս» (էջ 41)
Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորում (էջ 109):
36 «Լինեի չոբան սարերում հեռու» (էջ 42)
Առաջին անգամ տպագրվել է «Գր. գոհարներ»-ում «Լինեի չոբան» վերնագրով (էջ 544):
Տերյանի սահուն, նուրբ, ինքնեկ ու երաժշտական տողերը երբեմն տեքստ պատրաստելիս լցնում են կետերով բացականչական նշաններով ու բութերով դրանով իսկ կտրտում են տողերը, խանգարում նրանց սահուն ընթացքը, այլև հաճախ փոխում իմաստը: Բերենք մի օրինակ շատերից.
Ու երբ գնայիր գիշերըս անքուն
Դառնար գալիքի մի թովիչ խոստում