Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/336

Այս էջը հաստատված է

Այնժամ սրտից իմ, սրտից

Նույնպես կբացվի ծաղիկ

Որ ժպտա իմ երկրին

«Ինչպես տեսնում է ընթերցողը,— գրում է Մակինցյանը,— երկու վարիանտն էլ անկատար են։ Ինչ պիտի չիներ այդ «ծրագրի» վերջնական ձևը— մնում է անհայտ» (էջ 292)։ Նախ` «ծրագրի» մասին։

Առաջին. Ծրագիրը, որ, ինչպես տեսանք, տպագրվել է տակավին «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություննեորում, «Բանաստեղծությունների լիակատար ժողովւսծու»-ի մեջ գրված է իբրև առաջին անգամ տպագրվող բանաստեղծություն (էջ 446)։

•Երկրորդ. «Երկեր»֊ի 1956 թ. հրատարակության մեջ համարվել է («Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու»-ի հետ միասին) տարբերակ (էջ 723) և ծանոթագրվել. «Առաջին տարբերակը (այսինքն «ծրագիրը»— Վ. Պ.) սկզբում տպվել է 1940 թ. հրատարակության «Անտիպ էջեր» բաժնում (էջ 446), երկրորդը (այսինքն «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու»-ն — Վ. Պ.) 1923-1925 թթ. հրատարակության «Սևագրություններ» բաժնում, որը, սակայն, դուրս է մնացել 1940 թ. հրատարակությունից» (էջ 724)։ Այստեղ թույլ են տրված անճշտություններ։

ա) «Առաջին տարբերակը» («ծրագիրը» — Վ. Պ.) առաջին անգամ տպագրրվել է ոչ թե «1940 թ. հրատարակության» մեջ, այլ «Երկերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում (էջ 291)։

բ) «Երկրորդ» տարբերակ կոչվածը («Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու֊ն — Վ. Պ.) առաջին անգամ տպագրվել է ոչ թե «1923 — 25 թթ. հրատարակության «Սևագրություններ» բաժնում», այլ «Նորք֊ի 1֊ին գրքում (1922, նոյեմբեր-դեկտեմբեր, էջ 112)։


Երկերի Բեյրութի հրատարակության մեջ «Ծրագիրը» և «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» տպագրվել են իբրև առանձին և իրար հետ կապ չունեցող բանաստեղծություններ (էջ 73 և 77)։

Այժմ «երկու սևագրությունների» հարցը։ Ինքնագրի (Գործ № ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին սևագրություն համարվածը («Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան») իսկապես սևագրություն է, իսկ «երկրորդ սևագրությունը» («Երբ կըհոգնեմ, տարեք ինձ երկիրն իմ հեռու») այդ բանաստեղծության ավելի մշակված օրինակը։ «Երբ կըհոգնեմ, տարեք ինձ հեռու մեր Գանձան» բանաստեղծության ինքնագրի վրա Տերյանը ջնջումներ է կատարել, բառեր ավելացրել և նրան տվել այս վերջնական (պայմանական ձևով ասած) տեսքը։ Հնարավոր է, որ խստապահանջ արվեստագետը կրկին անդրադառնար այս բանաստեղծությանը՝ մշակեր, հղկեր, բայց անկասկած է, որ ավելի ուշ շրջանի ու մշակված օրինակը «երկրորդ սևագրություն» համարվածն է։ «Նորք»-ը, անշուշտ, սխալվել է և սխալը անցել է մյուս հրատարակությունները։ «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ում սևագրությանը, և՛ ծրագիրը (էջ 296 և 446) մուծված են իբրև մշակված և առանձին