Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/337

Այս էջը հաստատված է

(իրար հետ կապ չունեցող) բանաստեղծություններ (ոչ մեկը չի դրված «Սևագրություններ» բաժնում), իսկ մշակված օրինակը դուրս է թողնված:

«Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»—ում «ծրագրի» 1—ին և 13—րդ տողերը ունեն այլընթեռնումներ.

1 Ես որ մեռնեմ՜ տարեք,

13 Որ ժպտա խնդուն իմ երկրին…

42 «Գինով եմ, գինով եմ ես էլ» (էջ 48)

Առաջին անդամ տպագրվել է «Նորք»—ի 1—ին գրքում (1922, նոյեմբեր—դեկտեմբեր, էջ 113), «Բանաստեղծություններ Վահան Տերյանի» խորագրի տակ:

Ճիշտ չէ այն կարծիքը, թե բանաստեղծության տակ գրված է «Սամարա, 1919 նոյեմբեր» և ուրեմն գրելու ժամանակի հարցը դրանով սպառվում է։ Բանաստեղծության ինքնագրի (գործ № 326) տակ Տերյանը ոչինչ չի գրել: Ոչինչ չկա նաև արտագրված օրինակի տակ (գործ № 425)։ «Սամարա, 1919 նոյեմբեր»—ը բանաստեղծության մեքենագրված օրինակի (գործ № 281) տակ գրել է Պ. Մակինցյանը և այդպես էլ տվել «Նորք»—ին տպագրության Սակայն «Նորք»—ի նույն համարում տպագրված «Վահան Տերյանի մահն ու մահերդը» հոդվածում (էջ 101—102), պոետի «Երկերի ժողովածու—ի 3—րդ հատորում (1923, էջ 292) և 1—ին հատորին կցված «Վահան Տերյան» առաջաբանում (1924, էջ XLVIII—XLIX) նա հրաժարվել է «Սամարա, 1919 նոյեմբեր»—ից և նշել է նոր քաղաք ու նոր ժամանակ (Օրենբուրգ, 1919—ի դեկտեմբեր֊— 1920—ի հունվար)։ Այդ նոր վարկածին է հարմարեցված (առանց որևէ փաստի) Օրենրուրգում «մերձիմահ հիվանդ» Տերյանի համար կազմակերպված ընտանեկան փոքրիկ խնջույքի հայտնի պատմությունը։

Ապա հետևել են «Գինով եմ…»—ը «մահվան բանաստեղծություն», «վերահաս մահվան ներշնչմամբ» «անճարակ մարդու անհատական ողբերգության… մահասարսուռ տողեր» մեկնաբանությունները։ Փաստերի ամենամանրակրկիտ ուսումնասիրությունը հերքում է ինչպես «Գինով եմ…»—ի այդպիսի մեկնաբանությունը, այնպես էլ այն Օրենբուրգում «մերձիմահ» վիճակում գրված լինելու ենթադրությունը։ Հետագային թողնելով հարցի հանգամանորեն քննարկումը, նշենք, որ Տերյանի կյանքի օրենբուրգյան շրջանի վերջին օրերի մտերիմ ընկերն ու կինը՝ Ա. Տերյանը և հյուրընկալ Բ. Վեքիլյանը իրենց հուշերում ոչ մի տեղ չեն ասում, թե Տերյանը այդ «խնջույքի» ժամանակ բանաստեղծություն է գրել։ Պնդել են նաև, թե «Գինով եմ…»—ը Տերյանը Սամարայում թելադրել է Ա. Տերյանին։ Հնարավո՞ր բան է, որ Ա. Տերյանը, մանրամասնորեն նկարագրելով պոետի կյանքի վերջին օրերը, մոռացության մատներ այսպիսի մի փաստ, կամ չասեր, թե ինչ է եղել այդ բանաստեղծության ինքնագիրը։

«Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորում 12—րդ տողի «ասղտում է» բառը (ասեղով ծակծկել, մարմնի վրա ծակծկոց զգալ) տպագրված է «աստղում է», 15—րդ տողի «թերթերում»—ը (Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում)՝ «թերթում»։

Սխալները անցել է ուրիշ հրատարակություններ։

43 «Դուք մի հին վեպ եք դանդաղ թերթում» (էջ 49)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 3—րդ հատորի