Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/338

Այս էջը հաստատված է

«Կատվի դրախտ» շարքում (էջ 77)։ Հետագա հրատարակություններում ևս, հակառակ Տերյանի կամքի, դրվել է «Կատվի դրախտ» շարքում (այդ մասին տե՛ս «Երեքհատորյակ», 1-ին հատոր էջ 345)։

44 «Այսպես բարակ են ձեր մատերը Տիկին» (էջ 50)

Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություններում Մակինցյանը հաղորդում է․ «Այս ոտանավորի ավելի վաղ խմբագրությունը գտնում ենք Տերյանի նամակներից մեկում… «Երեք երգ» ընդհանուր խորագրի տակ» (էջ 281)։ Այնուհետև հայտնում է, որ այս և մյուս երկու բանաստեղծությունները (№46 և 47) «իսպառ բացակայում են» «պոետի թղթերում»։ Ահա այդ «վաղ խմբագրություն» տեքստը․

Ինչպես ճիշտ նկատել է Մակինցյանը, «միմիայն տողն է, որ մնացել է անփոփոխ» (էջ 282)։

Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Կատվի դրախտ» շարքում (էջ79)։

46, 47 ««»»

Այսպես բարակ են ձեր մատները Տիկին,
Այսպես բարի են ձեռները Ձեր նուրբ․
Ինձ միշտ թվում է համբույրը Ձեր սուրբ,
Ձեր պարզ խոսքերը բուժում են հոգին…

Այստեղ նստում եմ Ձեզ հետ միշտ այսպես,
Որպես եղբայրն է նստում քրոջ մոտ․
Եվ երբ հանգչում է կրակն այս աղոտ
Ինձ մեղք է թվում գգվանքը Ձեր հեզ…

Մի ազնվություն կա ժըպտում Ձեր խոր,
Այսպես մաքուր են Ձեր մեջ մեղք ու սեր,
Այնքան մե՜ղմ, անհու՝ն է նայված Ձեր,
Ա՝խ, այնքաննըման եք աստվախամոր․․․

Ձեռներին Ձեր մարմարյա էջ 51

Առաջին անգամ տպագրվել է «Երկրերի ժողովածու»-ի 3-րդ հատորի «Կատվի դրախտ» շարքում (էջ79։)

46, 47 «Անվանեղեք ինձ հիմար» (էջ52), «Տխրադեմ ու մտախոն»

(էջ 53)

Առաջին անգամ տպագրվել են «Երկրերի ժողովածու»-ի 3-րդ հատորի ծանոթագրություներում (Էջ 282-283, 283-284)։ Տե՛ս նաև №44 բանաստեղծության ծանոթագրությունը։