Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/340

Այս էջը հաստատված է

52 «Պետք է համառ դեռ կիզեն» (էջ 58)

Առաջին անգամ առաջին երեք տները տպագրվել են (Խորհրդային գրող», 1936, № 3 — 4 (Տ. Վանյանի «Վահան Տերյան» հոդվածում)։ Ամբողջական ձևով առաջին անգամ տպագրվել է «Գրական թերթ», 1940, № 1 (10 հունվարի) «Վ. Տերյանի անտիպ բանաստեղծություններիցս խորագրի տակ։

Ինքնագրում չորրորդ տան 1֊ին տողի վերևը կարմիր մատիտով ավելացված է մի տող`

Գուցե ցնծում է գուցե

«Գրական թերթ»-ում իբրև չորրորդ տան 1֊ին տող դրված (այդ ավելացրած տողը և բաց է թողնված իսկական 1-ին տողը։ 16-րդ տողի (Բաց են թևերը բոցե…) «բաց» բառը գրեթե բոլոր հրատարակություններում տպագրվել է «բոց»։

55 «Նորից իմ ճամփան գնում է հեռուն, հեռուն է տանում» (էջ 59)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ» (էջ 41)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913 —1916 թվականներին» (էջ 352)։ 13-րդ տողի «լուսեղ» բառը սկսած «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորից, տասնամյակներ շարունակ, տպագրվում է «լուսեղեն»։ Ձեռագրում պարզ գրված է «լուսեղ» և հանգ է կազմում 15-րդ տողի «ահեղ»-ի հետ։

54 «Մութն ընկավ... մութն ընկավ... հնչյանները մեռան» (էջ 60)

Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»-ի «Անտիպ էջերս բաժնում (էջ 414)։ «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է, որ այդ (ինչպես և ուրիշ 39 բանաստեղծություն) վերցված է «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։

55 «Այս գիշեր կրկին մայրըս մեռած» (էջ 61)

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրականություն», 1940, № 1, (էջ 37) «Անտիպ բանաստեղծություններ» խորագրի տակ (էջ 37), առանց վերջին տան։ Գրության ժամանակի մասին տե՛ս № 17 — 20 բանաստեղծությունների (Իմ բալիկին») ծանոթագրությունը։

Ամսագրում 9-րդ տողը տպված է բացթողումով.

Որպես ստվեր մեղմ ու բարի


56 «Կըգա կրկին մայիս մի նոր» (էջ 62)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 45)։ Ծանոթագրությունում ասված է. բանաստեղծությունը գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։