Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/341

Այս էջը հաստատված է

բանաստեղծության բովանդակությունը, մանավանդ «մի նոր մայիսի» մասին հիշատակությունը (ակնարկում է 1915—ի մայիսը, հիշենք «Երկիր Նաիրի» շարքի «Հայրենիքում իմ արնաներկ մայիսն իջավ անլույս ու լուռ» տողերը) հուշում են, որ գրված պետք է լինի 1915 թ. եղեռնից հետո և ոչ 1913 կամ 1914 թվականներին։ Կարծում ենք հետևյալ № 57 և № 58 բանաստեղծությունները ևս այդ ժամանակ պետք է գրված լինեն։

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածուի 4—րդ հատորի «Սևագրություններս» բաժնում (էջ 43)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։

Ինքնագրում 8—րդ տողի «սգացեքս—ի վերևը գրված է`

Լացեք դուք

12—րդ տողից հետո գրված է «Անբիծ անուրջ ուներ նա» և ջնջված։ Տե՛ս նաև № 56 բանաստեղծության ծանոթագրությունը:

58 «Հիմա երկրում իմ բարձրիկ» (էջ 64)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 44)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։

Բանաստեղծության կողքին Տերյանը գրել է. «Ձյունի մեջ վարդեր.»։

Տե՛ս նաև № 56 բանաստեղծության ծանոթագրությունը։

59 «Հոգնեցի գրքերից անհամար» (էջ 55)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 51)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։

Բանաստեղծության տակ գիծ է քաշված և գրված

Ես գիտեմ, հիվանդ է իմ հոգին

Մահացու

Դժվար է ասել պոետը ցանկացել է շարունակե՞լ այս բանաստեղծությունը, թե՞ դա մի այլ հղացման սկիզբ է։

60 «Երկիր Նաիրի, երազ հեռավոր» (էջ 66)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 46)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—1916 թվականներին» (էջ 352)։

61 «Այս գիշեր իմ սրտում, այս գիշեր» (էջ 67)

Առաջին անգամ տպագրվել է «Երկերի ժողովածու»—ի 4—րդ հատորի «Սևագրություններ» բաժնում (էջ 42)։ Ծանոթագրություններում ասված է. գրված է «Պետերբուրգում 1913—16 թվականներին» (էջ 352)։