Էջ:Vahan Terian, Collection works, vol. 2.djvu/342

Այս էջը հաստատված է

10-րդ տողը (Ձմե՜ռն է, ձմե՜ռն է ծաղկում…) «Երկերի ժողովածու»֊ի 4-րդ հատորում տպվել է. «Ձյո՜ւն է, ձյո՜ւն է ծաղկում…»։ Սխալը անցել է մյուս հրատարակությունները։

62 «Ոչ, մենակ չեմ ես լեռներում» (էջ 68)


Առաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծությունների լիակատար ժողովածու»֊ի «Անտիպ էջեր» բաժնում (էջ 422)։ «Հրատարակչության կողմից» ծանուցման մեջ ասված է. բանաստեղծությունը վերցված է «Պետհրատի հանձնարարությամբ պատրաստված Տերյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածուից»։

63 «Արթուն է վիշտը տոկուն» (էջ 69)

Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր-նոյեմբեր»-ում (էջ 140) հետևյալ ծանոթագրությամբ. «1933 թվին Պետհրատը լույս է ընծայում Վ. Տերյանի բոլոր անտիպ բանաստեղծությունները՝ Ե. Չարենցի խմբագրությամբ։ Այստեղ տպված բանաստեղծությունները (10 հատ — Վ. Պ.) վերցված են այդ ժողովածուի նյութերից» (էջ 137)։ Ծանոթագրությունը վերաբերում է նաև այս բաժնի 64, 76, 78, 79, 83, 129 և «Սևագրություններ» բաժնի № № 20, 21, 22 բանաստեղծություններին։

64 «Նոր օր է բացվում ազգերի համար» (էջ 70)

Առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր-նոյեմբեր»-ում (էջ 140) և ծանոթագրված (բերված է № 63 բանաստեղծության ծանոթագրության մեջ)։

«ՍՍՌՄ ժողովուրդների բարեկամության արտացոլումը սովետահայ գրականության մեջ» գրքում (Երևան, 1958, էջ 53) ասված է, թե այս բանաստեղծությունը գրված է 1917 թվականին` ««Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայի» հրապարակման առթիվ»։ Մեր հարցին, թե ի՛նչ հիման վրա է այդպես գրել, գրքի հեղինակ Հր. Դարբինյանը պատասխանեց, թե ինքը փաստեր ունեցել է, բայց այժմ չի գտնում դրանք։ Մեզ ևս չհաջողվեց այդ կարգի փաստեր գտնել։ Իրերի դժբախտ բերումով չեն պահպանվել «Հոկտեմբեր-նոյեմբեր»-ում տպագրված տասը բանաստեղծությունների ինքնագրերը։ Փրկվել են (և այն էլ կողմնակի կերպով) այս, «Կանչում էի խենթ կարոտով՝ դու չեկար» և «Իմ երկինքը հիմա բացված է» բանաստեղծությունների ինքնագրերը` տարեգրքում տպագրվել են այդ գործերի «ֆաքսիմիլե»֊ները (ինքնագրերի լուսանկարները)։

Արտատպում ենք ըստ այդ լուսանկարի։

65 «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին» (էջ 71)

Առաջին անգամ տպագրվել է «Խորհրդային գրող», 1936, № 3 — 4 (Տ. Վանյանի «Վահան Տերյան» հոդվածում)։ Երկրորդ անգամ` «Խորհրդային Հայաստան», 1940, № 6 (8 հունվարի), իբրև «Երևանի պետական գրական թանգարանի չհրապարակված նյութերից»։ Բանաստեղծության վերջին տողը տպագրվել է որպես նախավերջին և ընդհակառակը։ Ապա արտատպվել է «Բազմավեպ», 1940, № 4 — 7 (էջ 120) «Վահան Տերյանի անտիպ քերթված մը» խորագրով և

</poem>|}}